երկուշաբթի, 9 հուլիսի 2012
Ի գիտություն լրագրողների
Ս.թ. հուլիսի 10-ին ժամը 11:00-ին Կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթաժողովի (Ռիո +20) աշխատանքների արդյունքների ամփոփում» թեմայով: Ասուլիսի բանախոսներն են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, և «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցացիայի» ՀԿ նախագահ, ԵՊՀ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը: