Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 փետրվարի 2004

ՀՀ վարչապետ, Գործարարության աջակցման խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի այս տարվա առաջին նիստը: Քննարկվել են Գործարարության աջակցման խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, խորհրդի 2003թ. գործունեության հաշվետվությունը և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի՝ խորհրդի 2003թ. հոկտեմբերի 22-ին կայացած նախորդ նիստի հանձնարարականի վերաբերյալ, խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը զեկուցել է, որ այն ամբողջությամբ կատարվել է: Ըստ նրա, «Հայաստանի հարկային համակարգի և օտարերկրյա ներդրողների հեռանկարների վերաբերյալ» Ամերիկյան և Եվրամիության Առևտրական պալատների հայաստանյան ներկայացուցչությունների համատեղ ուսումնասիրությունների հիման վրա կազմված զեկույցի մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից ստացվել են եզրակացություններ և ՀՀ ԳԱԽ-ի քարտուղարության կողմից ուղարկվել խորհրդի անդամներին ու շահագրգիռ կազմակերպություններին:

Վահագն Մովսիսյանը ներկայացրել է նաև Գործարարության աջակցման խորհրդի 2003թ. գործունեության վերաբերյալ ԳԱԽ-ի քարտուղարության հաշվետվությունը, որն արժանացել է խորհրդի անդամների հավանությանը: Զեկուցողը նշել է, որ Գործարարության աջակցման խորհուրդը 2003թ-ին հիմնականում իրականացրել է կանոնադրությամբ իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները: Մասնավորապես, որոշակի աշխատանքներ են տարվել ներդրումների խթանման, գործարարության աջակցման, այդ ոլորտներին առնչվող վարչարարական խոչընդոտների վերացման, գործարարների և պետական մարմինների միջև փոխհարաբերությունների համակարգման, ՀՀ տնտեսական քաղաքականության մշակմանը գործարարների մասնակցության ապահովման, այդ ամենի համար բարենպաստ դրական դաշտի ձևավորմանն օժանդակելու ուղղությամբ: Ըստ Վ. Մովսիսյանի, Գործարարության աջակցման խորհուրդը, ինչպես իր գոյության նախորդ երկու տարիների ընթացքում, քննարկել և լուծումներ է տվել օրակարգում ընդգրկվող պրոբլեմների բանկում եղած հարցերի մեծ մասին: Ներկայումս խնդիր է դրվել համալրել գործարարությանը խոչընդոտող պրոբլեմների բանկը՝ այդ աշխատանքներում հիմնականում ընդգրկելով գործարար համայնքի ներկայացուցիչներին, որոնց շրջանակից ձևավորվել են մշտական գործող մասնագիտական երեք աշխատանքային խմբեր: Հաշվետվության վերաբերյալ խորհրդի ե՛ւ գործարար համայնքը ներկայացնող անդամները, ե՛ւ գործադիր իշխանության ներկայացուցիչները, ե՛ւ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարն իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել, նշելով, որ խորհուրդը բավականին արդյունավետ է գործել՝ եղած խնդիրները բաց քննարկելով գործարարների հետ և համատեղ ջանքերի արդյունքում լուծումներ գտնելով դրանց համար: Նշվել է, որ օտարերկրյա ներդրումների ծավալը, նախորդ տարվա համեմատ, ինն ամսվա պաշտոնական տվյալներով, որոշակի առաջընթաց է արձանագրել, ընդ որում՝ ներդրումների կառուցվածքը բազմաճյուղ է: ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրել է ԳԱԽ-ի անդամներին, որ ՀԲ-ն շուտով կամփոփի և կներկայացնի Հայաստանում գործարարության միջավայրի չորրորդ ուսումնասիրությունը, որը հնարավորություն կտա նաև նախորդ երեք ուսումնասիրությունների հետ համեմատություն կատարելով՝ այս բնագավառում տեսնել տեղաշարժը: Նման ուսումնասիրություններ, ըստ նրա, մեր երկրում կկատարվեն առաջիկա մի քանի տարիներին ևս: ՀԲ-ի ներկայացուցիչը նշել է նաև, որ բանկը շուտով կավարտի առաջիկա չորս տարվա համար Հայաստանին օժանդակության ռազմավարությունը, որի ուղղություններից մեկն էլ նախատեսվում է շարունակական աջակցությունը գործարար միջավայրի բարելավմանը: Հաշվետվությունը լսելուց հետո, վարչապետը հանձնարարել է այն հավելել կատարված աշխատանքների արդյունքների ներկայացմամբ, որպեսզի առավել տեսանելի և հիմնավոր լինի աշխատանքը:

Նիստում քննարկվել են նաև Հայաստանի ոսկերչության և ակնագործության ոլորտում հարկային և մաքսային դաշտի բարելավմանն ուղղված առաջարկությունները: Խորհրդի անդամները, շուրջ 10 կետից բաղկացած այդ առաջարկների վերաբերյալ արտահայտել են իրենց առարկություններն ու ներկայացրել դրանց նկատմամբ դիրքորոշումները: Առաջարկների մի մասը համարվել են անընդունելի, մյուսները՝ որոշակի հստակեցումներից և քննարկումներից հետո՝ լուծելի, եթե դրանք հարկերից խուսափելու կամ մաքսանենգության վտանգ չեն պարունակում ու լրացուցիչ խնդիրներ չեն հարուցում: Հանձնարարվել է շահագրգիռ կողմերին՝ մեկամսյա ժամկետում քննարկել այդ բոլոր խնդիրները և հաջորդ նիստին որոշակի պատասխան տալ դրանց լուծման հնարավորության և ուղիների մասին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ