Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 փետրվարի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի առաքելության ղեկավար Էնրիկե Գելբարդի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստանում հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքյուն:

Նշելով, որ Հայաստանի կառավարության և առավելապես ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, իբրև հիմնական գործընկեր, հիմնադրամը բավականին արդյունավետ համագործակցում է և այն զարգացնելու լավ հիմքեր են դրված, ՀՀ վարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը զրույցի ընթացքում անդրադարձել են մինչ այժմ մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումներին: Արձանագրելով դրանցում նկատելի որոշակի առաջընթացը՝ նրանք նշել են, որ դեռևս աշխատանքների բարելավման լրացուցիչ հնարավորություններ կան մի քանի ոլորտներում, այդ թվում՝ հարկային, մաքսային, բանկային:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ԱՄՀ առաքելության ղեկավար Էնրիկե Գելբարդը հույս են հայտնել, որ արծարծված խնդիրների վերաբերյալ փորձագետների հետ առաջիկա քննարկումների ընթացքում հնարավոր կլինի նախադրյալներ ստեղծել երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ