Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 31 հուլիսի 2012

Հայաստանի զարգացման ներուժն աշխարհով մեկ սփռված հայությունն է. Տիգրան Սարգսյան





Վարչապետ Տիգրան Սարգսյանն «Այբ» ավագ դպրոցում հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին` հանդես եկել «Հայկական աշխարհ» թեմայով դասախոսությամբ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և այդ համատեքստում Հայաստանի զարգացման տենդենցներին ու տարածաշրջանային գործընթացներին:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զարգացման ներուժն աշխարհով մեկ սփռված հայությունն է, ուստի պետությունը պետք է ստեղծի այնպիսի նոր գործիքներ, որոնք հնարավորություն կտան համախմբել հայերին և բազմապատկել մեր ժողովրդի կազմակերպվածությունը: Կառավարության ղեկավարի կարծիքով` աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխություններին համընթաց «Հայկական աշխարհ»-ի գործոնը տարեցտարի ավելի նշանակալի է դառնալու` ստիպելու մեզ որպես ազգ դառնալ ավելի միասնական: «Այդ առումով, կարևորագույն գործիքներից են «Լույս» հիմնադրամը, պետություն-մասնավոր համագործակցությամբ Ազգային մրցունակության խորհուրդը, որի կազմում են աշխարհի տարբեր պետություններում հաջողության հասած հայազգիները: Խորհրդի նպատակն է՝ ազգային մրցունակության բարձրացումը` «Հայկական աշխարհ»-ի ներքո»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով` «Հայկական աշխարհ» նախագծի իրականացումն արդիական են դարձրել ժամանակակից աշխարհի բազմազանությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում աշխարհի արագ փոքրացումը և այլն:
Կառավարության ղեկավարը նկատել է, որ ներկայում քիչ երկրներ կան, որոնք գտնվում են այնքան բարդ իրավիճակում, որքան Հայաստանը, որը չունի ծով, երկու հարևանների` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, Իրանի դեմ կիրառվող միջազգային սանկցիաներն էլ դժվարացնում են Հայաստանի վիճակը: «Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը տնտեսության համար ստեղծում է բարդ պայմաններ, բարձրացնում քաղաքական ռիսկերը և այլն: Այսինքն, մենք պարտավոր ենք մեր տնտեսական մոդելը քննարկելու ժամանակ հաշվի առնել այս օբյեկտիվ միտումները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի զարգացման մյուս միջոցն էլ ինտեգրումն ու շուկաների ընդլայնումն է. երկիրը պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները` Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ մաքսիմալ ինտերգրացիա ապահովելու համար: «Սակայն հաշվի առնելով այն, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը բավականին դժվար խնդիր է, մենք պետք է շեշտադրում կատարենք երկրի ներքին ռեսուրսները և «Հայկական աշխարհ»-ի ներուժն ավելի լավ կազմակերպելու վրա»,- ընդգծել  է վարչապետը:
«Լույս» հիմնադրամի 150 ուսանողներ «Զարգացնենք Հայաստան»-ը ծրագրի շրջանակներում 2012 թ.-ի հուլիսից աշխատել են Հայաստանի և Արցախի տասը համայնքներում` գյուղերում և քաղաքներում, բացահայտել են վերջիններիս զարգացման միջոցառումներն ու ծրագրերը, որոնք էլ հանդիպման ընթացքում ներկայացրել են կառավարության ղեկավարին:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ