երեքշաբթի, 24 փետրվարի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարար Ալի Յունեսիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, մասնավորապես, էներգետիկայի, գիտության, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության խթանման, արդյունաբերական և գյուղատնտեսական նախագծերի իրականացման հետ կապված խնդիրներ՝ ընդգծելով հատկապես երկու երկրների գործարարների միջև կապերի ակտիվացման, ներդրումների և դրանց անվտանգության ապահովման կարևորությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման անհրաժեշտությանը, ինչը տնտեսական համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար ևս կարևոր պայման է: