Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 օգոստոսի 2012

Վարչապետն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին և դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին (ԱՄՆ): ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և այնտեղի հայ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերին: ՍԴՀԿ ԿՎ անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել սիրիահայ համայնքին ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի առնչությամբ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցել գործադիրի հետ սիրիահայ համայնքի խնդիրների լուծման հարցում:
Անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին՝ ՍԴՀԿ ներկայացուցիչները նշել են, որ չնայած դեռ չլուծված որոշ խնդիրների, վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում կան դրական նոր բազմաթիվ իրողություններ, որոնց մեջ ընդգծել են նաև Տիգրան Սարգսյանի անձնական դերակատարությունը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ