Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 օգոստոսի 2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Մարտա Դասուին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: «Առկա է հայ-իտալական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք կա իրականացնելու: Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան կնպաստի մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Բարձր գնահատելով հայ-իտալական քաղաքական համագործակցությունը՝ կողմերը կարևորել են նաև տնտեսական կապերի հաստատումն ու հետագա խորացումը: Այդ նպատակով առաջիկա սեպտեմբերին կազմակերպվելու է հայ-իտալական գործարար համաժողով, կհիմնադրվի նաև հայ-իտալական առևտրային պալատ:
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ձևավորելու հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով, որի շուրջ իտալական կողմի հետ արդեն իսկ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն:
Կառավարության ղեկավարն Իտալիայի փոխարտգործնախարարին է ներկայացրել Հայաստանում ձևավորվող ազատ տնտեսական գոտիների գաղափարը: Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում գործունեություն ծավալող իտալական ընկերությունների հնարավոր ներգրավմանը ազատ տնտեսական գոտիներ:
Մարտա Դասուին նախ Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի ջերմ ողջույնները և հույս հայտնել, որ մոտ ապագայում առիթ կլինի հանդիպել Իտալիայի կառավարության ղեկավարի հետ:
Տիկին Դասուին ընդգծել է, որ Իտալիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնելու նոր մակարդակի: Այդ առումով կարևորվել է առաջիկա հոկտեմբերին նախատեսված Իտալիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան:
Խոսելով տնտեսական հարաբերությունների մասին՝ Իտալիայի փոխարտգործնախարարը նշել է, որ իտալական ընկերությունները շահագրգռված են մասնակցելու Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերին, մասնավորապես, հեռուստատեսության թվայնացման և ճանապարհաշինարարության բնագավառներում: Տիկին Դասուին վստահեցրել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակելու Հայաստանին՝ նաև եվրաինտեգրման գործընթացներում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են տեքստիլ արդյունաբերության, զբոսաշրջության, փոքր և միջին բիզնեսի, գյուղացիական տնտեսությունների զարգացման, ինչպես նաև աստղաֆիզիկայի բնագավառներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ