չորեքշաբթի, 29 օգոստոսի 2012
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Արմեն Հայրապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
***
Վահե Յուրիի Ջիլավյան
Ծննդյան ամսաթիվը և տարին
Ծնվել է 1975 թվականի հունվարի 31-ին Երևանում:
Կրթություն
1981 – 1991 Երևանի թիվ 139 անգլերեն թեքումով միջնակարգ դպրոց
1991–1996 Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Կառավարում և տնտեսական կապերի ֆակուլտետ
1996–1999 Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ:
Աշխատանքային գործունեություն
1992- 1994 Հայկական ապրանքահումքային բորսա
1998- 1998 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտաքին պետական պարտքի կառավարման վարչություն` առաջատար մասնագետ
1998-1999 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` արտաքին պետական պարտքի վարչության առաջատար մասնագետ, պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության գլխավոր մասնագետ
1999-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման բաժնի պետ
1999-ին Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն
2000-2009 Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ
1999-2009 ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ
2009-2012 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար:
Այլ տվյալներ
1996-1997 ծառայել է ՀՀ զինված ուժերում
Քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ոուսերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: