Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 փետրվարի 2004

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդեն կառավարությունում ստորագրել են փաստաթուղթ, որով մեկնարկել է «Հակակոռուպցիոն նախաձեռնություններին մասնակցելու քաղաքացիական հասարակության ունակությունների զարգացում Հայաստանում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել հակակոռուպցիոն նախաձեռնությունների իրականացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը Հայաստանում՝ հանրային իրազեկման և ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը մասնակցող քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման միջոցով:

Ծրագրի շրջանակներում և դրա արդյունքում հանրային իրազեկման քարոզարշավի միջոցով հասարակությունը կտեղեկացվի հակակոռուպցիոն նախաձեռնություններին, կմշակվի հակակոռուպցիոն նախաձեռնությունները մոնիտորինգի ենթարկելու մասնակցային մեթոդաբանություն, կստեղծվի կրթության և առողջապահության ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը վերահսկող հասարակական կազմակերպությունների ցանց: Ծրագրի տևողությունը 10 ամիս է: Այն կիրականացվի տեղական և հանրապետական մակարդակներում: Ըստ դրա, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կհամագործակցի մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ:

ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսին հաստատած Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ևս ընդգծված է, որ հակակոռուպցիոն քաղաքականության մշակումը և հետևողակամ իրականացումը էական ազդեցություն կունենա Հայաստանում աղքատության հաղթահարման և անհավասարության կրճատման վրա:

Անցյալ տարեվերջին, երբ կառավարությունը հաստատեց նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, դրանում նախատեսեց կառուցվածքային և կառավարման բարեփոխումներ՝ ուղղված վարչական խոչընդոտների կրճատմանը և քաղաքականության իրականացման թափանցիկությանն ու հաշվետվողականության ապահովմանը:

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդեն փաստաթղթի ստորագրման ժամանակ նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման կարևոր նախապայման է՝ ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը ծրագրի իրականացմանը և մոնիտորինգին: Մասնավորապես, քաղաքացիական հասարակությունն ու զանգվածային լրատվամիջոցներն այս առումով ունեն առանցքային նշանակություն:

2004թ. հունվարին ՀՀ կառավարությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որով մեկնարկել է այս միջազգային համաձայնագրին Հայաստանի անդամագրվելու գործընթացը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ