չորեքշաբթի, 29 օգոստոսի 2012
Շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունների ներկայացումը
Կառավարությունում շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումները։
2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Միգրացիոն պետական գործակալության պետը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը, ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է բոլոր գերատեսչություններին տրված հանձնարարականներին և աշխատանքների կատարողականին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին:
Վարչապետ Սարգսյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ժամանակացույցով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը, ինչպես նաև հնարավոր ռիսկային գերակա խնդիրները: