ուրբաթ, 31 օգոստոսի 2012
Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ»-ի պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենևի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ նման հանդիպումները կնպաստեն երկկողմ համագործակցության սերտացմանը և բանկային համակարգում համատեղ ծրագրերի զարգացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նիկոլայ Կորենևը տեղեկացրել է, որ «Գազպրոմբանկ»-ը մտադիր է ավելի խորացնելու գործունեությունը մեր երկրում, ինչը կառավարության ղեկավարը ողջունել է և նշել, որ դա կնպաստի Հայաստանի բանկային համակարգում մրցակցության աճին և ոլորտի զարգացմանը:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ուղղություններին, մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ծրագրերին, որոնք մշակվում են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի կողմից, Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի զարգացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Վարչապետ Սարգսյանը և Նիկոլայ Կորենևը քննարկել են նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում իրականացվող ծրագրերին և դրանցում «Գազպրոմբանկ»-ի հնարավոր ներգրավմանը վերաբերող հարցեր:
՝