Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 սեպտեմբերի 2012

Տիգրան Սարգսյանը և Իրաքի փոխվարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր





Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը: «Համոզված եմ, որ Ձեր այցը լուրջ խթան կհանդիսանա մեր երկու պետությունների միջև տնտեսական, սոցիալական և քաղաքական հարաբերությունների զարգացման գործում: Իրաքի և Հայաստանի միջև գոյություն ունի հարաբերությունների ամրապնդման մեծ ներուժ և երկու երկրների կառավարությունները պետք է ջանքեր գործադրեն այդ ներուժն իրացնելու համար»,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ Հայաստանը շահագրգռված է դրանում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռաուշ Նուրի Շաուեյսը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իրաքի նախագահի, խորհրդարանի նախագահի և վարչապետի ջերմ ողջույնները: Իրաքի փոխվարչապետն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է զարգացնել և ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: «Այդ նպատակով առաջին քայլերից մեկը Երևանում Իրաքի դեսպանատան վերաբացումն է լինելու»,- նշել է Ռաուշ Նուրի Շաուեյսը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-իրաքյան հարաբերություններին՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և գիտության, զբոսաշրջության, արդարադատության բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հեռանկարային է համարվել հայկական արտադրատեսակների, մասնավորապես, գյուղմթերքների, հանքային և խմելու ջրերի, բնական հյութերի և պահածոների արտահանումն Իրաք: Այդ առումով կարևորվել է հայ և իրաքցի գործարար շրջանակների միջև կապերի հաստատումը և տեղեկատվության փոխանակումը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու հայ-իրաքյան տնտեսական միջկառավարական հանձնաժողով, որը կձևավորի երկկողմ համագործակցության ուղղություններն ու կնպաստի համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ