չորեքշաբթի, 5 սեպտեմբերի 2012
Վարչապետն ընդունել է գերմանական Commit group ընկերության պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commit group ընկերության նախագահ Գերրիտ Շմիթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանում էներգետիկ բնագավառում հնարավոր ներդրումների իրականացմանն առնչվող հարցեր: Կառավարության ղեկավարը հյուրերին է ներկայացրել այդ ոլորտում նախատեսվող ծրագրերը և ներդրումների հնարավոր ուղղությունները:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է մասնավոր ներդրումների ներգրավման հարցում և պատրաստ է աջակցել նման ծրագրերի իրագործմանը: