երկուշաբթի, 15 մայիսի 2000
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Շահեն Կարամանուկյանն ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ կառավարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարինե Կիրակոսյանի վրա:
***
ՀՀ վարչապետի որոշմամբ Տիգրան Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության — գրահրատարակչության վարչության պետի պաշտոնից:
***
ՀՀ վարչապետի որոշմամբ Էդուարդ Միլիտոնյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության — գրահրատարակչության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից — ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության — հասարակայնության հետ կապերի վարչության պետի պարտականությունների կատարումից:
***
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Մերի Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատության — հասարակայնության հետ կապերի վարչության պետ:
***
ՀՀ վարչապետի որոշմամբ Անդրանիկ Քոչարյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից — ՀՀ կառավարության աշխատակազմի կադրերի վարչության պետի պարտականությունների կատարումից:
***
ՀՀ վարչապետի որոշմամբ Արայիկ Մանուկյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության — գրահրատարակչության վարչության պետի տեղակալի պաշտոնից: