երեքշաբթի, 16 մայիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Նարեկ Ծայրագույն վարդապետ Ալեմեջյանին: Վերջինս վարչապետին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի շնորհավորական ուղերձը, որում Նորին Սուրբ Օծությունը հույս է հայտնում, որ հայրենիքի համար այս դժվարին պահին, երբ Հայաստանի ողջ ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի հայրենի պետությունից, սպասում է Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ներդաշնակ և փոխադարձ համագործակցությանը, քանզի այդպիսի գործունեությունն է միայն հայրենաշեն:
ՈՒղերձում Արամ Ա-ն համոզմունք է հայտնում, որ նորանշանակ վարչապետը կգործի ազգի ու հայրենիքի գերագույն շահերի համար, քանզի «հայրենասեր մարդ է, ազգանավեր և վեհանձն հայ»:
Արամ Ա-ն միաժամանակ հավաստել է նաև, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը այսուհետ ևս պատրաստակամ կլինի աջակցել Հայաստանի Հանրապետության բարգավաճմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին:
Կարևորելով պետություն- եկեղեցի, ինչպես նաև Անթիլյաս-Էջմիածին համագործակցության խնդիրները՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Նարեկ Ծայրագույն վարդապետ Ալեմեջյանին հույս հայտնեց, որ այսուհետ ևս այդ համագործակցությունը կծառայի ի նպաստ հայ ժողովրդի: