չորեքշաբթի, 26 սեպտեմբերի 2012
Վաղը` սեպտեմբերի 27-ին, մեկօրյա աշխատանքային այցով Երևան կժամանի Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը:
Ի գիտություն լրագրողների
Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության
այցի ժամանակացույց
Սեպտեմբերի 27-ին
12։00-12։30 - Կառավարությունում Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպում (արարողակարգային նկարահանման համար կառավարությունում հավատարմագրված օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են ժամը 11։45-ին):
12։30-12։45 - ՀՀ վարչապետի ու ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի մասնակցությամբ փաստաթղթերի ստորագրման արարողություն (արարողակարգային նկարահանման համար կառավարությունում հավատարմագրված օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են ժամը 12։20-ին)։
12:45-13:15 - Մամուլի համատեղ ասուլիս (ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողները, օպերատորները և ֆոտոթղթակիցները ՀՀ կառավարության մամուլի կենտրոն են հրավիրվում ժամը 12։30-ին)։