Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 29 սեպտեմբերի 2012

Վարչապետի ելույթը Յալթայում անցկացված համաժողովում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Յալթայի գործարար հանդիպումներ» բիզնես-ֆորումի շրջանակներում «Ներդրումային նոր հնարավորություններ և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում տնտեսական համագործակցություն» թեմայով համաժողովին, որին ներկա են գտնվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարները:
ԱՊՀ ֆինանսաբանկային խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը բացման խոսքում, բարձ գնահատելով վարչապետի գործունեությունը հատկապես բանկային ոլորտում, նշել է. «Տիգրան Սուրենին երկար տարիներ գլխավորել է Հայաստանի կենտրոնական բանկը և շատ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ է: Նա գիտի ամեն ինչ բանկերի մասին: Ցանկանում եմ խոսքը տալ նրան, որպեսզի իր մտքերով կիսվի այս ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ»:
Իր ելությում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Շնորհակալություն: Գիտեք` ես տասը տարի ղեկավարել եմ Կենտրոնական բանկը, և ինձ թվում էր` քաջատեղյակ եմ ֆինանսական ոլորտից: Բայց երբ դարձա վարչապետ, հասկացա, որ դա այդքան էլ այդպես չէ, որ կան շատ գործոններ, որոնք հաշվի չեն առնում բանկիրները, իսկ իրականում այդ գործոններն էական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա: Այդ տեսանկյունից կցանկանայի վերադառնալ այն թեմային, որը երեկ քննարկում էինք վարչապետերի հետ` նեղ շրջանակով: Ինչի՞ շնորհիվ մենք կարող ենք բեկում իրականացնել և հասնել զարգացման այն նույն մակարդակին, որին հասել են զարգացած երկրները: Թեզը, որի շուրջ մենք փոխհամաձայնության եկանք, առաջ քաշեց Ուկրաինայի վարչապետն՝ այն է, որ մեր համեմատական առավելությունը մեր մտավոր, գիտաստեղծագործական ներուժն է և այստեղ դեռևս առկա է չիրացված ռեսուրս:
Եթե մեր քննարկման հիմնական թեման ինտեգրումն է, ապա կցանկանայի ձեր ուշադրությանը ներկայացնել մի քանի դրույթներ` ինչպես մենք կարող ենք հաջողության հասնել ինտեգրման գործընթացում: 21-րդ դարում հասարակության զարգացման բազային գործընթացը մտագործունեությունն է, այսինքն` զարգացած են համարվում այն հասարակությունները, որոնք կարողանում են նոր գիտելիք արտադրել, ոչ թե այն հասարակությունները, որոնք շատ մեքենա են արտադրում: Իսկ դա նշանակում է, որ մարդը զարգացման շարժիչ ուժն է, և ենթակառուցվածքը պետք է ստեղծվի հենց ստեղծագործ մարդու համար, որը կկարողանա իրագործել իր ներուժը: Նշանակում է` մեր ինտեգրման համար առաջին դրույթը, որը համահունչ է Դմիտրի Անատոլիի ասածին, մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք այն մարդկանց համար, որոնք այդ ինտեգրման շարժիչ ուժն են: Առաջին թեզը հետևյալն է. մենք պարտավոր ենք միավորել մարդկանց, ոչ թե պետություններին, այսինքն` պետք է մարդկանց համար այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք օգտվեն ինտեգրման շարժիչ ուժից, քանի որ, ստեղծագործ մարդը միշտ իր նմաններին է փնտրում: Այդպիսի մթնոլորտի ստեղծման շնորհիվ նա կկարողանա ինքնադրսևորվել: Իսկ եթե դա այդպես է, ապա նշանակում է, որ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք արժեքներին, որոնց շուրջ ցանկանում ենք միավորվել: Իսկ դա նշանակում է, որ պետք է կարողանանք համատեղ ձևակերպել ընդհանուր նպատակները և գտնել դրանց հասնելու ուղիները:
Հաջորդ դրույթի համաձայն, ինտեգրումը ենթադրում է, որ բիզնեսը պետք է իրեն հարմարավետ զգա, և եթե սահմաններ ենք դնում, որի շրջանակում տեղի է ունենում այդ ինտեգրումը, ապա շարժիչ ուժը հենց բիզնեսն է: Այդ տեսանկյունից պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Եթե մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք փոքր և միջին բիզնեսի ինտեգրման համար, ապա ի հայտ կգան շատ սուբյեկտներ, որոնք հետաքրքրված կլինեն այդ գործընթացով:
Երրորդ դրույթով` 21-րդ դարում ժամանակակից աշխարհի մարտահրավերների և սպառնալիքների դեմ միասին պայքարելն ավելի արդյունավետ է, և ակնհայտ է, որ այստեղ վերազգային կառույցներ ստեղծելն ավելի արդյունավետ է, քան փորձել ինքնուրույն հաղթահարել այդ սպառնալիքները:
Դա վերաբերում է նաև չորրորդ թեզին` ազգային անվտանգության ապահովման առումով: Այստեղ նույնպես ակնհայտ է, որ վերազգային կառույցներն ավելի արդյունավետ են, օրինակ, ՀԱՊԿ-ն: Մեզ համար ակնհայտ է, որ այն շատ արդյունավետ վերազգային կառույց է, և նմանօրինակ վերազգային ինստիտուտների ստեղծման փորձը կարող ենք շարունակել տարածել:
Ակնհայտ է` ինտեգրումը պետք է քայլ առ քայլ լինի: Ցավոք, այսօր մենք զարգացման տարբեր մակարդակներում ենք գտնվում, օրինակ, Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը 3-4 անգամ ցածր է, քան Ռուսաստանում: Դա նշանակում է, որ մենք դեռ մի քանի փուլ պետք է անցնենք, մինչև պատրաստ կլինենք տնտեսության այլ հատվածներում, այդ թվում ֆինանսական ոլորտում ինտեգրմանը, քանի որ մինչ ընդհանուր արժույթի ստեղծումն, անհրաժեշտ է համաձայնության գալ բյուջետային քաղաքականության, բյուջետային պակասուրդի վերաբերյալ, հասկանալ՝ ինչպես ենք վերահսկելու բյուջետային պակասուրդը, ընթացիկ և կապիտալ հաշվի գործարքները: Այստեղ պետք է միասնական կանոններ լինեն և քանի դեռ դրանք չկան, ակնհայտ է, որ մենք դեռ չենք կարող ստեղծել միասնական ֆինանսական ենթակառուցվածք, որից հետո կձևավորվի միասնական արժույթ:
Ավարտելով կցանկանայի նշել, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է ինտեգրացիոն գործընթացներով: Մենք փնտրում ենք համագործակցության արդյունավետ ձևեր ԱՊՀ-ի և ԵվրԱզԷս-ի երկրների հետ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ տրամադրված հնարավորության և ուկրաինական կողմին` հյուրընկալ ընդունելության համար: Շնորհակալություն»:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ