երկուշաբթի, 8 հոկտեմբերի 2012
Տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի կանոնադրության փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման և գործունեության ընթացակարգը: Կառավարության ղեկավարը կարևորել է հավատարմագրման հանձնաժողովի անկախությունը: «Կանոնադրական փոփոխությունները պետք է թույլ տան կառույցին լինել ազատ և անկախ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության խորհրդի նախագահ Կառլ Դիտրիխը հանդես է եկել «Որակի ապահովում. ՀՀ բուհական համակարգի պարտավորվածությունը և հնարավորությունները» թեմայով զեկույցով, որտեղ ներկայացրել է նաև այս բնագավառում միջազգային փորձը: