Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է IFAD-ի տարածաշրջանային տնօրենին
Մայիսի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի երկրների տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակությանը:... մանրամասն »
Կառավարությունում կայացել է ՍԻԳՄԱ-ի՝ ՀՀ հանրային կառավարման ոլորտի գնահատման զեկույցի ներկայացումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի նախագահությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի հանրային... մանրամասն »
Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, սկսում է աշխատանքների առաջին փուլը: Հայաստանի ամերիկյան... մանրամասն »
Կառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Մայիսի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն... մանրամասն »
Մամուլի հաղորդագրություն
ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի N 486-Լ որոշմամբ ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ և հաստատվել խորհրդի կազմը: Խորհրդի նախագահ է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: 2019թ. մայիսի 17-ին Խորհրդի նախագահը հրավիրել է առաջին... մանրամասն »
2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ... մանրամասն »
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Շվեդիայից ժամանած պատվիրակության անդամների հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչներին՝ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է... մանրամասն »
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ
Մայիսի 20-ին աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ընդունել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Շնորհավորելով նորընտիր նախագահին՝ Տիգրան Ավինյանը վերջինիս է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ... մանրամասն »
ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցի տրամադրումը
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Վարկային միջոցները դիտարկվելու են որպես կանխարգելիչ միջոց և չեն օգտագործվելու, քանի դեռ շոկերը չեն առաջացրել... մանրամասն »
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության պատվիրակությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, բիզնես մոնիտորինգի և հսկողության գծով... մանրամասն »