Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին
Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեց Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ այժմ, երբ աշխարհը թևակոխել է չորրորդ... մանրամասն »
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Զորյան ինստիտուտի նախագահին
Դեկտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանին։ Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա հունիսին Կանադա կատարած այցը և Գրեգ Սարգսյանի ու Զորյան ինստիուտի ցուցաբերած... մանրամասն »
Կայացավ ընտրությունների նախապատրաստման հարցերի համակարգմանը նվիրված հերթական հանդիպումը
Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցերին նվիրված համակարգող խմբի հերթական հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության... մանրամասն »
Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվի ավելի քան 900 նոր աշխատատեղ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Կառավարության որոշմամբ «Գինափ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական... մանրամասն »
Հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության հետ
Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար տիկին Ուրշուլա Գաչեկին, առաքելության քաղաքական վերլուծաբան տիկին Բարբարա Դեվիսին և իրավական վերլուծաբան տիկին Էնիրա Բրոնիցկայային։ Դիտորդական... մանրամասն »
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց Հայաստանի Շինարարների միության 4-րդ համագումարին
Դեկտեմբերի 5-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց Հայաստանի Շինարարների միության 4-րդ համագումարին: Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց, որ հայ շինարարները դարեր շարունակ կերտել են հրաշալի ճարտարապետական... մանրամասն »
Իտալացի սենատորների պատվիրակությունը Հայաստանում է
Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունեց Իտալիայի Սենատի փոխնախագահ տիկին Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան և Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո... մանրամասն »
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին
Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստը կայացել է նեղ, այնուհետև ընդլայնված կազմով: Խորհրդի նիստի... մանրամասն »
Տեղի է ունեցել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի Աֆրիկա-Եվրոպա-Միջին Արևելք տարածաշրջանի երկրաշարժին արձագանքման վարժանքի մեկնարկի միջացառումը
Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը բացման խոսքով հանդես է եկել INSARAG-ի Աֆրիկա-Եվրոպա-Միջին Արևելք տարածաշրջանի երկրաշարժին արձագանքման վարժանքի մեկնարկի միջացառմանը: Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի աջակցությամբ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի... մանրամասն »
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի հերթական նիստին
Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը մասնակցեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստին։ Նիստի ընթացքում քննարկվեցին Հայաստանի 2018 թվականի զեկույցը, անդրադարձ կատարվեց նաև ԱՃԹՆ պատասխանատու... մանրամասն »