Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

Ուրբաթ, 4 Օգոստոսի 2017

Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Zangi» ընկերության ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՏՏ ոլորտի «Zangi» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Նշվել է, որ «Zangi»-ն նոր սերնդի կոմունիկացիոն համակարգ է, որը թույլ է տալիս... մանրամասն »

Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017

Վարչապետին զեկուցվել է գործարար միջավայրի բարելավման 2017 թ. միջոցառումների ընթացքի մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը: Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49... մանրամասն »

Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017

Վարչապետը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել տարերային աղետներից տուժած համայնքների հողօգտագործողներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում է տարերային աղետների... մանրամասն »

Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2017

Կառավարությունում քննարկվել են տնտեսական կառավարման համակարգի բարելավմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական կառավարման համակարգի բարելավմանն ուղղված խորհրդակցություն: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են զեկուցել համակարգի ախտորոշման... մանրամասն »

Երեքշաբթի, 1 Օգոստոսի 2017

Մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի առաջին նիստը: Վարչապետը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է... մանրամասն »

Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին և խորհրդակցություն անցկացրել Արարատում

Հուլիսի 29-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Վեդու ջրամբարի կառուցման շինհրապարակում, ծանոթացել շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Ջրամբարի կառուցումը կարևոր քայլ է գալիք... մանրամասն »

Շաբաթ, 29 Հուլիսի 2017

Վարչապետի գլխավորությամբ Վայոց ձորի մարզում քննարկվել են տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներն ու հետագա ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզից ուղևորվել է Վայոց ձոր, որտեղ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն... մանրամասն »

Շաբաթ, 29 Հուլիսի 2017

Պետք է խնդիրները կարգավորել՝ գտնելով նաև ոչ ստանդարտ լուծումներ. Կարեն Կարապետյանը Սյունիքի մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և... մանրամասն »

Ուրբաթ, 28 Հուլիսի 2017

Կառավարությունում քննարկվել են Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի հետագա քայլերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ժամանակացույցով նախատեսված ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքներին,... մանրամասն »

Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017

Վարչապետը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի թիմի հետ քննարկել է ոլորտային բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կառավարության ղեկավարը Կենտրոնի աշխատակազմի հետ քննարկել է հանրային կառավարման, հարկային վարչարարության, գործարար միջավայրի բարելավման, կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական և բարձր... մանրամասն »

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ