Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Ֆրանսիայի կառավարության ղեկավար... մանրամասն »
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օրակարգի հարցերին անցնելուց առաջ վարչապետը հանդես է եկել ներածական խոսքով, ուր մասնավորապես ասել է. «Հարգելի գործընկերներ, բոլորդ տեղյակ եք, որ հունիսի 30-ին տեղի ունեցած... մանրամասն »
Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության... մանրամասն »
Վարչապետն ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին, նրա ծնողներին՝ ամերիկահայ բժիշկ-բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին և կնոջը՝ Պալմիրա Նաջարյանին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախալի է արտերկրի մեր հայրենակիցներին... մանրամասն »
Վարչապետը շնորհավորել է դատախազական համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, և բարձր գնահատել նրանց դժվարին ու պատասխանատու աշխատանքը:... մանրամասն »
ԱՄՆ Անկախության օրվա առթիվ վարչապետն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանության աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ... մանրամասն »
ՀՀ վարչապետը շնորհավորել է ՀՀ Նախագահին ծննդյան օրվա առթիվ
Մեծարգո Նախագահ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, անսպառ ուժ և կորով, արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի: Կրկին շնորհավորում եմ և... մանրամասն »
«Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովի ընթացքում ներկայացվել են կառավարության առաջնայնություններն ու առաջիկա ծրագրերը
Կառավարության ընդունելությունների տանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ իր աշխատանքներն է սկսել «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Թույլ տվեք ողջունել ձեզ համաժողովի շրջանակում... մանրամասն »
Կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովին արտահերթ նստաշրջան գումարել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հուլիսի 2-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի... մանրամասն »
Վարչապետն ընդունել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և ՀՀ-ում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա... մանրամասն »