Վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչպես խոստացել էր ևս մեկ անգամ ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Հանդիպմանը քննարկվել են գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ հնարավոր քայլերը: Նշվել է, որ «Նաիրիտ»-ի... մանրամասն »
Հայաստանի և Վրաստանի վարչապետները նախաստորագրել են «Բարեկամության» կամուրջի կառուցման համաձայնագիրը
ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Վրաստանի կառավարությունում այսօր նախաստորագրվել է համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի... մանրամասն »
Հայաստանի վարչապետը հանդիպել է Վրաստանի նախագահին
Վրաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարեկամական փոխհարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը:... մանրամասն »
ՀՀ վարչապետը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին
Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին: ՀՀ կառավարության ղեկավարը եղել է նաև Թբիլիսիի... մանրամասն »
Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված... մանրամասն »
Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները
Հայաստանի և Վրաստանի վարչապետների գլխավորած կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ Վրաստանի կառավարությունում տեղի են ունեցել երկկողմ բարձր մակարդակի բանակցություններ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված... մանրամասն »
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Վրաստանի վարչապետը: Երկու... մանրամասն »
Մշտադիտարկվում է խոշոր ընկերությունների տնտեսական գործունեությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետի առաջարկով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ապրանքների թանկացման վերաբերյալ... մանրամասն »
Գնաճը համահունչ է փոխարժեքի փոփոխությանը. ՏՄՊՊ հանձնաժողովի դիտարկումը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան - Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պարոն Շաբոյանին առաջարկել ենք, որպեսզի ներկայացնի իր դիտարկումների արդյունքները ապրանքների թանկացման հարցում և շուկայական դիրքի չարաշահումները: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական... մանրամասն »
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի... մանրամասն »