Վարչապետը կմեկնի կարճաժամկետ արձակուրդ
Սույն թվականի հուլիսի 11-ից 13-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի կարճաժամկետ արձակուրդ, որի ընթացքում պրոֆիլակտիկ բուժզննում կանցնի եվրոպական բուժհաստատություններից մեկում:
Հանդիպում իտալական ընկերության ներկայացուցիչների հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական «Տոտո» հոլդինգի և «Սուարդի Իտալիա» ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: «Տոտո»... մանրամասն »
Ավանդների փոխհատուցումը կիրականացվի շարունակական ծրագրերով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և... մանրամասն »
Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում... մանրամասն »
Վարչապետը ծանոթացել է AREAL գծային արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստը: Օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետ Սարգսյանը շրջայց է կատարել ինստիտուտի... մանրամասն »
Տիգրան Սարգսյանը և Վարուժան Ոսկանյանը քննարկել են հայ-ռումինական տնտեսական կապերի սերտացման հեռանկարները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել` հուլիսի 9-ին Երևանում անցկացվող հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով: ՀՀ... մանրամասն »
Վարչապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Քսիաո Ժաոյին: «Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաև առաջ ենք տանում մեր հիմնական`... մանրամասն »
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը` հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
«Սիրելի’ Հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս երկրի Մայր օրենքի` Սահմանադրության օրվա կապակցությամբ: 1995 թ.-ի հուլիսի 5–ին մեր նորանկախ երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե`Սահմանադրության հաստատման համար: Այդ օրը Հայաստանի... մանրամասն »
Պետք է մեծացնել պետբյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը, խնդիր, որի վերաբերյալ 2012 թ. սեպտեմբերի 15-ի խորհրդակցության ժամանակ... մանրամասն »