Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
Ս.թ. հուլիսի 1-ին, ժամը 15:00-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի մամուլի ասուլիսը` նվիրված Վերահսկիչ պալատի հաշվետվությանը:
Գյումրին պաշտոնապես ստանձնել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան մասնակցել է Գյումրիի՝ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչմանն արժանանալու կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը: Գյումրու «Վարդանանց» հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ, որի ընթացքում էլ... մանրամասն »
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ
Մեծարգո պարոն Նախագահ. Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ: Անգնահատելի է այն ներդրումը, որ Դուք ունեք անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ` արցախյան հաղթական ազատամարտից մինչև հայկական բանակի ստեղծում, և, վերջապես, պետականաշինություն: Վստահ եմ,... մանրամասն »
Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության... մանրամասն »
ՀՀ-ում ձևավորվող քաղաքացիական հասարակությունը որակապես փոխում է ծառացած խնդիրների առաջնահերթությունները. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլոր դատախազներին օրվա կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է բեղմնավոր աշխատանք՝... մանրամասն »
Վարչապետը ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ քննարկել է գործարարներին հուզող հարցերն ու տվել համապատասխան հանձնարարականներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են վերջիններիս բարձրացրած գործնական հարցերն ու խնդիրները: Առաջին հարցով կառավարությանն առաջարկվել է ընդունել որոշում, որով... մանրամասն »
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կփոխհատուցվի լրացուցիչ հարկային եկամտի հաշվին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք այսօր հուզում և հետաքրքրում են հանրությանը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով սպառիչ տեղեկություն... մանրամասն »
Բոլոր հարցերը պատասխան են ստանալու. վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարություններ է տվել հանրությանը հետաքրքրող թեմաների վերաբերյալ
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Այսօր իմ աշխատակազմը զեկուցում էր ինձ մեր քաղաքացիներից ստացվող բողոք-նամակների խնդրի մասին, և մի շատ տհաճ երևույթի հետ գործ ունենք, որը վերաբերում է մեր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին։ Շատ հաճախ կառավարության շենքի... մանրամասն »
Կարևորվել է բոլոր ոլորտներում հայ-լիտվական նոր կապերի զարգացումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-լիտվական... մանրամասն »
ՀՀ կառավարության և GFI Software ՏՏ ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանի կառավարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող, ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացած GFI Software ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ GFI... մանրամասն »