Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա հինգշաբթի օրը` մայիսի 23-ին, ժամը 10:00-ին:
Վարչապետն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեվկուրին: Վարչապետը կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արդարադատության ոլորտում բարեփոխումների Էստոնիայի փորձին: ... մանրամասն »
ՀՀ կառավարությունը և IBM-ը մտադիր են ուսումնասիրել երկրի նորարարության և տնտեսական ներուժի աջակցման ուղիները
ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր՝ երկարաժամկետ համատեղ համագործակցության հնարավորություններն ու տարբերակներն ուսումնասիրելու նպատակով: Հուշագիրը վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար... մանրամասն »
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
Վաղը` մայիսի 21-ին, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կկայանա «e-Guillotine բիզնես գործընթացների եւ դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանի գործարկում» թեմայով ասուլիս: Բանախոսներ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային... մանրամասն »
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
Այսօր` մայիսի 20-ին, ժամը 18:30-ին ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր` երկարաժամկետ համատեղ համագործակցության հնարավորություններն ու տարբերակներն ուսումնասիրելու նպատակով: Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ կառավարության մամուլի... մանրամասն »
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս
Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի... մանրամասն »
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի կադաստրային մարմինների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինային: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների կադաստրային մարմինների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու... մանրամասն »
Կառավարությունը 30 տոկոսով կսուբսիդավորի բնական գազի հնարավոր թանկացումը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Ուզում եմ մեր քաղաքացիներին տեղյակ պահել, որ ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին գազի գնի վերանայման... մանրամասն »
Կառավարությունում քննարկվել է կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցության հարցը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է հանրապետությունում կարկտահարության հետևանքով ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ... մանրամասն »
Վարչապետը գերմանացի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է գերմանացի գործարարների այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի... մանրամասն »