Շիրակի մարզպետը ՀՀ վարչապետին դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ:
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով խորհրդին է ներկայացվել առկա նախագծերի հիման... մանրամասն »
Բարձրորակ սերմացուի ներկրումը կառավարության կարևորագույն ծրագրերից է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 2013 թ. գարնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է 2013 թ.... մանրամասն »
Վարչապետի մասնակցությամբ ամփոփվել են «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթն ամփոփող միջոցառմանը: Մրցույթն անցկացվել է ՀՀ կառավարության 2012թ. գործունեության միջոցառումների ծրագրով, որը ներառվել էր ՀՀ կրթության և գիտության... մանրամասն »
Վարչապետի հանձնարարությամբ հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ: Քննարկվել են 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի... մանրամասն »
Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ և երեխաների հետ Հայաստանի նախագահական ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ... մանրամասն »
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Հովսեփ Շահինյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։... մանրամասն »
Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Զրուցակիցները քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն... մանրամասն »
Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի տաղանդաշատ երիտասարդները չկարողանան ստանալ բարձրագույն կրթություն. ՀՀ վարչապետ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր տրամադրեց պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված 810 ուսանողի: Բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ցուցաբերած և սոցիալապես անապահով ընտանիքների մի... մանրամասն »
Վարչապետը ծանոթացել է «Թումանյան» կայարանի վերանորոգման աշխատանքներին և մասնակցել երկրորդ միջհամայնքային մշակութային փառատոնն ամփոփող ցուցահանդեսին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ շահագործման է հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Լոռու մարզի ամբողջովին վերանորոգված «Թումանյան» կայարանը: Վարչապետ Սարգսյանը... մանրամասն »