Տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի հերթական նիստը։ Համաձայն հաստատված օրակարգի` «ԶՀԳ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է... մանրամասն »
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մոր մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին` մոր մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի մոր` Եվգենիայի մահվան կապակցությամբ և Ձեզ հետ միասին սգում Ձեր կորուստը»: մանրամասն »
Վարչապետի համոզմամբ`հայ-ամերիկյան հարաբերությունները բազմազան են և բազմաբովանդակ
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 25-ին տեղի է ունցել «Ա-ից Ա. (Հայաստանից (Արմենիայից ) ԱՄՆ) Հարմոնիայի աշխարհ» խորագրով համերգ: Այն ներկայացնում էր Հայաստանի և ԱՄՆ-ի 8-ից 14... մանրամասն »
Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարել համատեղ մի քանի ծրագրերի: Հանդիպմանը մտքերի շահագրգիռ... մանրամասն »
Պետությունը ձեռնամուխ է լինելու սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Երեխաների ու ընտանիքների սոցիալական բարեկեցությունը Հայաստանում՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով» խորագրով համաժողովին: Վարչապետը ներկայացրել է կառավարության սոցիալական նոր քաղաքականության... մանրամասն »
Պետությունը գյուղացիներին է զիջում շուրջ 43 մլրդ դրամի հարկեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և... մանրամասն »
Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ղազախստանի հետ հարաբերություններին և պատրաստ ենք առաջիկայում ևս գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի դրանք զարգանան և... մանրամասն »
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ լրամշակման նպատակով հետ վերադարձնել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Մայրենիի միջազգային օրվա առթիվ հարգանքի տուրք մատուցվեց Մեսրոպ Մաշտոցի հիշատակին
Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Օշական, ծաղիկներ դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Դպրատանը մարզի դպրոցականների մասնակցությամբ տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Մեսրոպ Մաշտոցին և հայոց... մանրամասն »
Հանդիպում ԵԱՀԿ-ի երևանյան նորանշանակ ղեկավարի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Շնորհավորելով ԵԱՀԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնում նշանակվելու առթիվ` վարչապետը... մանրամասն »