Վարչապետն ընդունել է Գունար Վիգանդին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության... մանրամասն »
Հայաստանը և Լիտվան համաձայնագիր կստորագրեն հարկային ոլորտում տեխնիկական համագործակցության վերաբերյալ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է հոկտեմբերի 25-28-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պատվիրակությանը` հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասի գլխավորությամբ:... մանրամասն »
Կառավարությունում հյուրընկալվել էին ՏՏ ոլորտի մենեջերների ամենամյա մրցանակաբաշխության 2011 թ. հաղթողները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա մրցույթի հաղթող երեք մենեջերներին, ովքեր այս տարվա օգոստոսին երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց են անցել Սթենֆորդի... մանրամասն »
Ի գիտություն լրատվամիջոցների
Սույն թվականի հոկտեմբերի 30-ին, կիրակի օրը, 09:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կմեկնարկի ՀՀԿ տնտեսական կոնֆերանսը: Կոնֆերանսը լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հավատարմագրվել նախապես` ՀՀ կառավարության տեղեկատվության և... մանրամասն »
ՀՀ գլխավոր դատախազության թիմը՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2011» ֆուտբոլային մրցաշարի հաղթող
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա է եղել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2011» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին, որում մրցել են ՀՀ գլխավոր դատախազության և Կրթության ու գիտության... մանրամասն »
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Եղիազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
Տիգրան Սարգսյան. Անհրաժեշտ է համախմբել բոլոր հայ տնտեսագետներին՝ մեր առջև ծառացած մարտահրավերի ու խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումները գտնելու համար
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները քննարկելու նպատակով կազմակերպված եռօրյա գիտաժողովի բացմանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ դրա անցկացումը կարևոր է... մանրամասն »
Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը։ Համաձայն հաստատված օրակարգի քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Նավթարդյունահանող... մանրամասն »
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 12։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում է մամուլի ասուլիս հետևյալ թեմայով. «Միջազգային գիտական և գիտատեխնիակակն ոլորտում 2011 թ. Հիմնական... մանրամասն »
ԱՊՀ անդամ երկրների համաձայնագիրը պատմական նշանակություն ունի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Վիգեն Սարգսյանին, նրան մաղթել արգասաբեր աշխատանք։ Այնուհետև Տիգրան... մանրամասն »