Կառավարության ղեկավարն այցելել է Լոռու և Գեղարքունիքի մարզեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Լոռու և Գեղարքունիքի մարզեր: Նոր ուսումնական տարվա նախօրեին վարչապետը Վանաձորում ներկա է եղել «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում վերակառուցված Ստեփան Զորյանի անվան թիվ 22 միջնակարգ դպրոցի... մանրամասն »
Վարչապետը դիվանագետներին է ներկայացրել Հայաստանի տնտեսական իրավիճակը և կառավարության առաջիկա ծրագրերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն մասնակցել է օգոստոսի 30-31-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին։... մանրամասն »
Տիգրան Սարգսյանը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 27-ին Ծաղկաձորում հանդիպել է ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի հասարակական սեկտորը ներկայացնող անդամներին, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կառավարության... մանրամասն »
Վարչապետն ընդունել է «Բաադեր» բանկի տնօրենների խորհրդի նախագահին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական «Բաադեր» («Baader Bank AG») ներդրումային բանկի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Ուտո Բաադերին: Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարը նշել է. «Մենք փորձում ենք օժանդակել հայաստանյան և... մանրամասն »
Կկառուցվեն մաքսային անցման ժամանակակից կետեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հայ-վրացական պետական սահմանի Բագրատաշենի, Գոգավան-Պրիվոլնոյեի և Բավրայի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար կառավարությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի ղեկավարությամբ... մանրամասն »
Տիգրան Սարգսյան. ««Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդությունն ընդլայնել է Հայկական աշխարհի աշխարհագրությունը»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին՝ գիտարշավի ղեկավար Զորի Բալայանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը շնորհավորել է ճանապարհորդությունն... մանրամասն »
Տիգրան Սարգսյանը Մարկ Պետրոսյանին պարգևատրել է վարչապետի հուշամեդալով
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դասական ալիք» ստեղծագործական խմբի ղեկավար Մարկ Պետրոսյանին է հանձնել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և հեռուստատեսության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար նրան շնորհված ՀՀ... մանրամասն »
Մեկնարկել է «Բազե-2011» ամենամյա երիտասարդական հավաքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին մասնակցում են 18-ից 30 տարեկան ավելի քան 350 երիտասարդներ... մանրամասն »
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արտավազդ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ստեփան Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։