ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Ավարտվում է 2010 թվականը։ Այն բնութագրվեց աշխարհը ցնցած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։ Չնայած ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններին` մենք կարողացանք աճ արձանագրել տնտեսության մեջ,... մանրամասն »
Հետճգնաժամային աշխարհը որակապես այլ է լինելու
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Տարվա վերջին` 51-րդ նիստի սկզբում վարչապետն ամփոփել է 2010թ. հիմնական ցուցանիշները և կառավարության կատարած աշխատանքի արդյունքները (Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կայքում տեղադրված է... մանրամասն »
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ. Այսօր կառավարության 51-րդ` այս տարվա վերջին նիստն է, և ես ուզում եմ ամփոփել 2010թ. հիմնական ցուցանիշները և մեր կողմից կատարված աշխատանքների արդյունքները: Առաջին հերթին պետք է նշենք, որ, ինչպես հանրապետության նախագահն ասաց ձեռներեցների հետ... մանրամասն »
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ստեփանավանի 43 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների հավաստագրերը
1988 թ. աղետալի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած 43 ընտանիքներ այսօր Ստեփանավանի քաղաքապետարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստացան իրենց նոր բնակարանների հավաստագրերը։ Նրանց մեկ, երկու, երեք եւ չորս սենյականոց բնակարաններ են հատկացվել Ստեփանավանի Ձախափնյա... մանրամասն »
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին, ժամը 10։00-ին։
Վարչապետը պարգևատրել է լավագույն ստեղծագործությունների հեղինակներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո կազմակերպված մեկ աշխատանքի ցուցահանդես-մրցույթում հաղթողներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արարատյան Հայրապետական... մանրամասն »
Վարչապետը ծաղկեպսակ է դրել Մհեր Մկրտչյանի շիրմին
Դեկտեմբերի 29-ին լրանում է հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի մահվան տարելիցը: Այդ առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն և ծաղկեպսակ դրել հայ կինոյի և թատրոնի նշանավոր արտիստի շիրմին, որտեղ տեղադրվել է Մհեր... մանրամասն »
Խորհրդակցություն Եվրամիության գործիքների արդյունավետ կիրառման վերաբերյալ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Եվրոպական միության գործիքների արդյունավետ կիրառման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ին կայացած նիստում հանձնարարել էր ՀՀ նախարարների և... մանրամասն »
Վարչապետը մասնակցել է «Գլաձոր» կառավարման համալսարանի 20-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Գլաձոր» կառավարման համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը։ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է համալսարանին` 20-ամյակի առթիվ` հոբելյանը կարևորելով նախևառաջ... մանրամասն »
Հայկական ռոք ասոցացիայի հիմնադրմանը նվիրված փառատոնը անց է կացվել վարչապետի աջակցությամբ
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 26-ին կայացավ Հայկական ռոք ասոցացիայի հիմնադրմանը նվիրված փառատոն: Միջոցառմանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:... մանրամասն »