Մշակույթի նոր պալատ` Չքնաղ համայնքում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի մշակույթի տան բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, կառավարության անդամներ, միջազգային... մանրամասն »
Այցելություն պանթեոն` Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակի առթիվ
Այսօր լրանում է հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ բեմի մեծ երախտավորի հիշատակին։ Վարչապետին ուղեկցում էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Տաղանդաշատ... մանրամասն »
Տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգով նախատեսված առաջին հարցով Խորհուրդը քննարկել և հաստատել է... մանրամասն »
Ի գիտություն կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը հուլիսի 6-ին, ժամը 14։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով.... մանրամասն »
Վարչապետը շնորհավորել է դատախազության աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատողի օրվան և դատախազության 92-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի բացմանը։ Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության աշխատակիցներն այսօր ծաղիկներ են դրել ՀՀ դատախազության հիմնադիրներից... մանրամասն »
Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և... մանրամասն »
Մարզերում ստեղծվում են նոր աշխատատեղեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, նա ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին, նրանց մաղթել... մանրամասն »
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ
Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 56-րդ տարեդարձի առթիվ։ Ձեր հարուստ կենսագրությունը միահյուսվել է մեր ժողովրդի նորագույն պատմության փորձություններով լեցուն, բայցև փառավոր էջերին։ Արցախյան ազատամարտի խրամատներում մեր ժողովրդի հաղթանակն... մանրամասն »
Տիգրան Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յորգ Ռոսբախին և Շվեյցարիայի տեխնոլոգիաների ֆեդերալ ինստիտուտի պրոֆեսոր Լեոնիդ Ռիվկինին։ Միջազգային փորձագետները Հայաստան են ժամանել` մասնակցելու «Քենդլ»... մանրամասն »
Վարչապետը շնորհավորել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին ՀՀ նախագահի մրցանակ ստանալու առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթին։ Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհավորել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին Տեղեկատվական տեխնոլոգիաների... մանրամասն »