Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

Հինգշաբթի, 6 Սեպտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ին պատկանող գործարանի վերաբացման արարողությանը, շրջել գործարանի արտադրամասերում, ծանոթացել արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Մինչ այդ արարողությունը, «Դի Ջի Արմս Քորփորեյշն»... մանրամասն »

Հինգշաբթի, 6 Սեպտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Դելիի գլխավոր նախարար տիկին Շեյլա Դիքշիթին: Ողջունելով տիկին Դիքշիթին և նրա գլխավորած պատվիրակությանը, վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի և... մանրամասն »

Հինգշաբթի, 6 Սեպտեմբերի 2007

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ-ում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը:... մանրամասն »

Հինգշաբթի, 6 Սեպտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Օլանդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր` վարչապետ Սերժ... մանրամասն »

Երկուշաբթի, 3 Սեպտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան: Վարչապետը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել ուսման համար ստեղծված ժամանակակից պայմաններին, ինչպես նաև դեռևս առկա խնդիրներին, այցելել բուհի վերանորոգված... մանրամասն »

Շաբաթ, 1 Սեպտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր` ծանոթացել կրթահամալիրի զարգացման ծրագրերին և խնդիրներին: Վարչապետը շրջայց է կատարել կրթահամալիրի մայր դպրոցում, ծանոթացել նաև կրտսեր դպրոցի (1-6 դասարաններ) համար ստեղծված... մանրամասն »

Շաբաթ, 1 Սեպտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, Հարգելի ուսուցիչներ և դասախոսներ Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ներկա աշխարհում հենց գիտելիքն է, որ մարդուն կամ հասարակությանը դարձնում է մրցունակ, թույլ տալիս համահունչ լինել արագ փոփոխվող... մանրամասն »

Շաբաթ, 1 Սեպտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ

Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ անկախության 16-ամյակի կապակցությամբ: Այսօր հպարտության, սեփական ուժերին ապավինելու և միասնականության տոն է: Լինում են պահեր, երբ պատմական մի ակնթարթում ավելին է արվում, քան երկար ու ձիգ տասնամյակների ընթացքում: Լեռնային... մանրամասն »

Ուրբաթ, 31 Օգոստոսի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարականը կենսաթոշակների բարձրացման որոշման վերաբերյալ

ՀՀ կառավարության նիստում երեկ ընդունված որոշման վերաբերյալ, ըստ որի միջին կենսաթոշակների չափը 2008 թվականին նախատեսվում էր բարձրացնել 60 տոկոսով` այն հասցնելով մոտ 20 հազար դրամի, ՀՀ վարչապետն այսօր հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` վերահաշվարկ կատարել... մանրամասն »

Ուրբաթ, 31 Օգոստոսի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին: Քննարկվել են ս.թ. սեպտեմբերի վերջին Ռուսաստանի Դաշնություն ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի հետ կապված հարցեր:

Հուլիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

-

Արխիվ