Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 25 դեկտեմբերի 2012

Անբարեխիղճ տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն կայացրել է ավելի քան 200 որոշումներ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, 2012թ. դեկտեմբերի 24-ի դրությամբ, անբարեխիղճ տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ կայացրել է 214 որոշումներ:
Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած իր տարեվերջյան ասուլիսում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ կայացված որոշումների արդյունքում նշանակվել է մոտ 250 մլն դրամի չափով տուգանք: «Հանձնաժողովի համար շատ կարևոր նշանակություն ունեն որոշումների դատական բողոքարկումները»,-ասել է հանձնաժողովի նախագահն ու հավելել, որ 2012-ին հանձնաժողովի կայացրած որոշումներից 7-ն է բողոքարկվել դատական կարգով, որից 3-ի վերաբերյալ արդեն կայացվել է վճիռ` հօգուտ ՏՄՊՊՀ-ի:
Ըստ Ա.Շաբոյանի`հանձնաժողովը տարվա ընթացքում իրականացրել է բազմաթիվ ուսումնասիրություններ մի շարք ոլորտներում, մասնավորապես, բենզինի, դիզվառելիքի, պարարտանյութերի, , դեղորայքի, կաթնամթերքի, երշիկի արտադրության, կապի, տրանսպորտի, հեռահաղորդակցության: «Ուսումնաիրության արդյունքում բազմաթիվ խնդիրներ են բացահայտվել և չարաշահող տնտեսվարողները ենթարկվել են պատասխանատվության»,-նշել է հանձնաժողովի նախագահը:
Ա.Շաբոյանը հանձնաժողովի կատարած աշխատանքներում ամենաուշագրավը համարել է պետգնումների ոլորտի բացահայտումները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ