Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 22 հունվարի 2013

Դավիթ Սարգսյանը ներկայացրել է պետական կառավարման համակարգում շարունակվող բարեփոխումները

ՀՀ կառավարության կողմից շարունակվում են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանը և ժամկետների կրճատմանը, մեկ պատուհանի սկզբունքի կիրառմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը, ինչպես նաև գործունեության թափանցիկության բարձրացմանն ուղղված բարեփոխումները: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն` առանձնացնելով երեք ուղղություններ:
Մասնավորապես, լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման նպատակով ՀՀ էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքում բացվել է «Լիցենզավորված անձանց հաշվետվություններ» նոր բաժինը (www.e-gov.am/licenses-reports/): Ըստ Դ.Սարգսյանի, նոր բացված բաժինը հնարավորություն է ընձեռել անվտանգության, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, շրջակա միջավայրի պահպանության, տրանսպորտի, քաղաքաշինության, վիճակախաղերի, շահումով խաղերի բնագավառների գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից լիցենզավորող մարմիններ ներկայացվող հաշվետվություններն ուղարկել էլեկտրոնային համակարգի միջոցով` առանց պետական մարմին այցելելու:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը նշել է նաև, որ թափանցիկության ապահովման նպատակով, ՀՀ կառավարության ընդունած մեկ այլ որոշմամբ, www.e-gov.am/control_chamber/ հասցեում տեղադրվել է ՀՀ վերահսկիչ պալատի կողմից տարբեր պետական մարմիններում իրականացված վերահսկողության արդյունքները, ինչպես նաև վերահսկողությամբ բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը:
Դ.Սարգսյանն, անդրադառնալով կառավարության ընդունած մի շարք որոշումներին, տեղեկացրել է, որ սույն թվականի փետրվարի 10-ից ՀՀ քաղաքացիները կարող են դիմել համապատասխան գերատեսչություններ և փոստի միջոցով՝ պատվիրված նամակով, ստանալ մի շարք փաստաթղթեր, այդ թվում տեղեկանք ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ, հյուպատոսական վավերացում ստացած պաշտոնական փաստաթղթերի, դատվածության և հետախուզման առկայության մասին:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ