Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 21 մայիսի 2013

e-Guillotine–ը մեկտեղելու է Հայաստանում գործող բիզնես գործընթացները և դրանք սահմանող իրավական ակտերը

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացել է «e-Guillotine բիզնես գործընթացների և դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանի գործարկում» թեմայով ասուլիս: Ինչպես նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, տվյալների բազան պարունակում է մոտ 2500 իրավական ակտ: Ըստ նրա` շտեմարանի գործարկման նպատակներից է հանրությանը տեղեկացնել, թե տվյալ բիզնես գործընթացն ինչ օրենսդրական ակտերով է կարգավորվում: Բացի այդ, ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տրվում օնլայն մասնակցել օրենսդրական կարգավորման աշխատանքներին` ներկայացնելով կարծիքներ և առաջարկություններ: «e-Guillotine–ը մեկտեղելու է մեր երկրում գործող բիզնես գործընթացները և դրանք սահմանող իրավական ակտերը: Սա ինտերակտիվ համագործակցության գործիք է, որը մեզ կօգնի հաշվի առնել նաև հանրության կարծիքը»,-ասել է Ա.Եղիազարյանը:
Միջազգային փորձագետ, «Սենս Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Վեդրան Անտոլյակի խոսքերով` e-Guillotine-ի նպատակներից է ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև մասնավոր հատվածին ներգրավել օրենսդրական դաշտն ավելի հստակ դարձնելու գործընթացին: Ըստ նրա` Հայաստանի համար ստեղծված e-Guillotine-ն ամբողջությամբ հարմարեցված է հայաստանյան վարչական միջավայրին, իրավական դաշտին:



 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ