Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 4 հունիսի 2013

Օդային փոխադրումների ազատականացումը կնպաստի ծառայությունների որակի բարձրացմանը. Արտյոմ Մովսեսյան

Հայաստանի անցնումն օդային փոխադրումների ազատականացմանը կնպաստի այս ոլորտում մրցակցության ապահովմանը, ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը՝ անդրադառնալով գործադիրի կողմից ընդունված օդային փոխադրումների ազատականացման ռազմավարությանը:
«Հայաստանի Հանրապետությունն արդեն այսօր իրականացնում է բաց երկնքի քաղաքականություն: Երեք օդուղիների շուրջ անցկացնելու ենք մրցույթներ, որոնց կարող են մասնակցել միայն հայկական ավիաընկերություններ: Գործունեության թույլտվությունները տալու ենք մինչև հինգ տարի ժամկետով: Միաժամանակ, պետությունը որևէ ավիաընկերության նկատմամբ հովանավորչական պարտավորություններ չի ստանձնելու»,- ասել է Մովսեսյանը:
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը նշել է, որ հայկական ավիաընկերությունները, որոնք գործունեություն են ծավալելու, առաջնային կերպով օգտվելու են «Արմավիա»-ի կադրային ռեզերվից, որն ունի մեծ փորձ և ներուժ:
Արտյոմ Մովսեսյանը միաժամանակ տեղեկացրել է, որ նախատեսվում է ազատականացնել նաև ԵՄ-ի հետ օդային փոխադրումները:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ