Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 1 հուլիսի 2013

Անդրանիկ Անդրեասյան. «Բոլոր թերությունները վերացվել են կապալառու կազմակերպությունների միջոցներով»

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի մամուլի ասուլիսը` նվիրված Վերահսկիչ պալատի հաշվետվությանը: Հիշեցնենք, որ ՎՊ հաշվետվության համաձայն` «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում ընտրանքային կարգով 8 օբյեկտներում իրականացված 986,090,0 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 47,158,2 հազ. դրամի անորակ և վերականգնման ենթակա գումարի խախտում:
Ինչպես նշել է Ա.Անդրեասյանը, անորակ աշխատանքներ են համարվել ջրանցքների բետոնապատման ժամանակ շեպերում առաջացած մակերևութային ճաքերը: Ըստ նրա` նման ճաքերն առաջանում են թարմ տեղադրված բետոնի վրա, շատ արագ չորանալուց, հատկապես , եթե բետոնի մեջ ավելացված են հավելանյութեր, որոնք դանդաղացնում են ամրացման ընթացքը: Ճաքեր առաջանում են նաև արևի ուղղակի ճառագայթներից և քամու ազդեցությունից բետոնի մակերևույթի արագ չորացման պատճառով:
Կոմիտեի նախագահի դիտարկմամբ` ջրանցքների վերականգնողական աշխատանքներն իրականացվել են ոչ ոռոգման սեզոնին` ձմռանը, ուստի ճաքերի առաջացման նպաստող գործոններն օբյեկտիվ պատճառներով են եղել: Նա նշել է, որ հետագայում բոլոր ճաքերը և թերությունները վերացվել են կապալառու կազմակերպությունների միջոցներով:
Ա.Անդրեասյանն անդրադարձել է նաև Թալինի մայր ջանցքի շրջադարձերի որոշ հատվածներում ջրանցքից ջրի արտահոսքին` նշելով, որ ներկայումս ջրանցքի այդ հատվածը բարձրացված է և ջրի արտահոսք տեղի չի ունենում:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ