Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 2 հուլիսի 2013

Սամվել Թադևոսյան. «ՎՊ-ի արձանագրած խախտումները վերաբերում են շինարարության ոլորտին, ոչ թե քաղաքաշինության նախարարությանը»

Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումները և բացթողումները վերաբերում են քաղաքաշինական ոլորտում պետական միջոցներով իրականացված շինարարական աշխատանքներին ընդհանրապես, այլ ոչ թե ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Նա նշել է, որ 2012թ. ՎՊ-ի կողմից քաղաքաշինության նախարարությունում ընդհանրապես ստուգումներ չեն իրականացվել: «Սա, իհարկե, մեզ չի ազատում պատասխանատվությունից: Ավելին, որպես քաղաքաշինության ոլորտի քաղաքականության պատասխանատու, նախարարությունը շուրջ մեկ տարի իր տեսադաշտում է պահում ոլորտի հիմնախնդիրները, որոնք պահանջում են տևական և երկարատև լուծումներ»,-ասել է նախարարը` հավելելով, որ նախարարության կողմից բարեփոխումների բնագավառում իրականացվել են մի շարք ծրագրեր և միջոցառումներ, որոնց նախնական արդյունքներն արդեն ակնհայտ են: Մասնավորապես, քաղաքաշինության նախարարությանը պետական բյուջեի միջոցներից շինարարական աշխատանքների համար հատկացված 6,5 մլրդ դրամից հաջողվել է տնտեսել շուրջ 1 մլրդ դրամ, որը կազմում է ամբողջ ծավալի 15 տոկոսը: «Այո, ցավոք, շինարարության ոլորտում խախտումներ և բացթողումներ կան, բայց, կարծում եմ` ՎՊ-ն նախ պետք է հստակեցներ, թե շինարարության ստուգված ընդհանուր ծավալում խախտումների տեսակարար կշիռն ինչքան է կազմել: Թեպետ չեմ կասկածում ՎՊ մասնագիտական կարողություններին, սակայն, կարծում եմ, որ հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների, խախտումները ծնող հանգամանքների մասին»,-ընդգծել է նախարարը :
Նա տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարությունն ամբողջ տարվա ընթացքում իրականացրել է ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է խախտումների հիմնական պատճառները: Ըստ այդմ, խախտումները հիմնականում գոյանում են լիցենզավորված կազմակերպությունների կողմից իրականացվող ոչ պատճաշ աշխատանքների պատճառով: «Այսինքն` լիցենզավորված կազմակերպությունները նախագծերը շատ դեպքերում իրականացնում են թերի և անորակ: Ընդ որում, տվյալ կազմակերպություններում աշխատում են համապատասախան որակավորում չունեցող մասնագետներ, որոնք միաժամանակ աշխատանքներ են իրականացնում 5-10 կազմակերպություններում»,-ասել է Ս.Թադևոսյանը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ