Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 3 հուլիսի 2013

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է պետական գնումների ոլորտում Վերահսկիչ պալատի բացահայտումները

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն անդրադարձել է գնումների ոլորտի հետ կապված Վերահսկիչ պալատի դիտարկումներին:
Նշելով, որ գնումների ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, և դրանց լուծման ուղղությամբ ֆինանսների նախարարությունն իրականացնում է շարունակական աշխատանքներ, Դավիթ Սարգսյանն ընդգծել է. «Կա միջոցառումների ծրագիր, որի հիման վրա փոփոխություններ պետք է իրականացնենք մեր կանոնակարգման դաշտում, որպեսզի գնումների ոլորտում ապահովենք թափանցիկություն, հավասար վերաբերմունք գնումների մասնակիցներին և մատակարարներին: Արդյունքում պետք է ապահովենք ավելի օպտիմալ գնումների իրականացում` ավելի ցածր գներ և ավելի որակյալ ապրանքներ»: Նախարարը տեղեկացրել է, որ վերջին 8-9 ամսվա ընթացքում այդ ուղղությամբ կատարվել են մի շարք աշխատանքներ. գնումների գործընթացում օգտագործվող հայտարարությունների և պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատում` դաշտի կանոնակարգման և ռիսկերի նվազեցման նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարության gnumner.am կայքում 2012 թ. գնումների տարեկան հաշվետվության հրապարակում, գնումների փաստացի պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվական միասնական բազայի ձևավորում, ինչը հնարավորություն կտա վիճակագրական վերլուծություններ և ընտրանքային կարգով պայմանագրերի մոնիթորինգ իրականացնել, ինչպես նաև գնումների գործընթացի նախնական` հայտարարության հրապարակման փուլում մոնիթորինգի իրականացում: Նախարարի խոսքով` վերոհիշյալ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ առաջիկայում նախարարությունը հանդես կգա մամուլի ասուլիսով:
Դավիթ Սարգսյանը նշել է, որ կառավարության որոշմամբ քայլեր են ձեռնարկվել գնումների ոլորտում բողոքարկման խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով: Աշխատանքներ են տարվում նաև էլեկտրոնային գնումների համակարգի լիարժեք գործարկման ուղղությամբ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ