Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 29 օգոստոսի 2013

Հստակեցվել է կենսաթոշակների վճարման գործընթացը

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հստակեցվել է կենսաթոշակների վճարման գործընթացը: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ այդմ` թոշակների բաշխման գործընթացը կսկսվի յուրաքանչյուր ամսվա 3–րդ աշխատանքային օրվա կեսօրից հետո։
Նախարարի խոսքով՝ 2013թ. հունիսին գործարկվել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական նոր համակարգը, որը գործում է կենտրոնացված սկզբունքով, ինչն էլ հնարավորություն է տալիս հսկել տվյալներում կատարվող փոփոխությունները և ապահովել տեղեկատվության հավաստիությունը: «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրմամբ էապես փոխվում են նաև ցուցակների ձևավորման տրամաբանությունն ու ընթացակարգերը:
Մասնավորապես, վճարման ցուցակը ձևավորվում է կենտրոնացված կարգով, էլեկտրոնային եղանակով տրամադրվում է տարածքային բաժնին՝ տպագրելու և «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներին տրամադրելու համար, իսկ անկանխիկ եղանակով վճարում իրականացնելու նպատակով՝ փոխանցվում են միանգամից բանկերին: Եվ այսպես, տվյալ ամսվա 1-ին աշխատանքային օրը ավարտվում է ստացված դիմումների մշակումը, 2-րդ աշխատանքային օրը ձևավորվում են վճարման ցուցակները և փոխանցվում են տարածքային բաժիններին և 3-րդ աշխատանքային օրը` կեսօրից հետո սկսվում են վճարումները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ