Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 29 հոկտեմբերի 2013

Արտեմ Ասատրյանը ներկայացրել է զբաղվածության ոլորտի նոր քաղաքականությունը

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած այսօրվա ասուլիսում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական, մասնավորապես զբաղվածության ոլորտի նոր քաղաքականությունը: Նա նշել է, որ պետբյուջեից զբաղվածության ոլորտին հատկացված միջոցների մոտ 90 տոկոսը օգտագործվում է գործազրկության նպաստի վճարման համար: Ըստ նախարարի` իրականացվել է զբաղվածության ոլորտի 13 ծրագրերի ամբողջական վերլուծություն և որակական գնահատում: «Մենք ներմուծել ենք մի պարզ ցուցանիշ, որը կոչվում է կայուն զբաղվածության գործակից: Դա նշանակում է, որ զբաղվածության ոլորտում իրականացվող որևէ ծրագրում ընդգրկված անձը, ծրագրի ավարտից հետո պետք է աշխատանք ունենա: Նախորդ տարիների ծրագիրը գնահատելիս մենք նախատեսել ենք առնվազն 6 ամիս ժամանակահատված»,-ասել է Ա.Ասատրյանը: Նախարարը նշել է, որ նախորդ տարիներին իրականացաված ծրագրերի այդ ցուցանիշը կազմել է 10,5 տոկոս, ինչը նշանակում է, որ 100 անձից 10-ն է զբաղվածության որևէ ծրագրում ընդգրկվելուց հետո աշխատաշուկայում տեղ գտել և դարձել զբաղված:
«Գործազրկության նպաստի պարագայում այդ ցուցանիշը կազմել է 6 տոկոս: Այսինքն` դա նշանակում է, որ գործազրկության նպաստին հատկացված միջոցների 94 տոկոսը ձևակերպված նպատակին չի ծառայել: Այսինքն` ծրագիրը իր նպատակին չի ծառայում»,-նշել է նախարարը:
Ա.Ասատրյանի խոսքով` այս ժամանակահատվածում մշակվել է համապատասխան օրենքի նախագիծ, որը ներկայացվել է ԱԺ քննարկմանը: Ըստ նրա` նոր օրինագծով ամրագրվել են բոլոր ծրագրային ուղղությունները, նպատակները:
«Իսկ նպատակը շատ պարզ է`աշխատաշուկայում անմրցունակ անձին դարձնել ավելի մրցունակ և աշխատաշուկայում ապահովել նրա զբաղվածությունը: Եթե մենք խոսում ենք սոցիալական աջակցության ` նպաստների մասին, ապա դրա համար սոցիալական պաշտպանության ոլորտում ունենք անապահովության գնահատման համակարգ, ընտանեկան նպաստ ծրագիր»,- նշել է Ա.Ասատրյանը, հավաստիացնելով, որ զբաղածության ծրագերը չեն պակասելու:
Նշվել է նաև, որ նախատեսվել է ծրագիր, որով ենթադրվում է փոխհատուցել աշխատանք փնտրող անձի գործատուի մոտ այցելության ծախսերը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ