Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 15 հունվարի 2014

Արմեն Աշոտյանը ներկայացրել է կրթության բնագավառի գերակայությունները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2014 թվականին շարունակելու է կրթական ոլորտի բարեփոխումները: Այդ մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ բարեփոխումները ներառում են կրթության բնագավառի բոլոր ոլորտները՝ հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն:
«Նոր ուսումնական տարում շարունակվելու է դասագրքերի փորձարկման գործընթացը: Նախորդ տարվանից ներդրվել է նոր համակարգ, ըստ որի դասագրքերը նախ մեկ տարի փորձարկվում են շուրջ 80 դպրոցներում, ստանում ծնողների, մանկավարժների կարծիքները, որոնց արդյունքներով էլ հեղինակները լրամշակում են դասագրքերը: Միայն դրանից հետո են դասագրքերը մուտք գործում դպրոց: Այդ մեխանիզմը թույլ է տվել կտրուկ նվազեցնել անճշտությունների քանակը, բարձրացնել դասագրքերի որակը:
Այս տարի լրամշակելու ենք նաև հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգը»,
- ասել է Աշոտյանը:
Ընթացիկ տարում շարունակվելու է առաջին դասարանցիներին համակարգչային տեխնիկայով ապահովելու ծրագիրը: Նախարարը հիշեցրել է, որ արտադրության է դրվել հայկական առաջին պլանշետը և նշել, որ 2015 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանցիները կստանան կրթական ծրագրերով հագեցած նման պլանշետներ:
Նախարարը նշել է նաև, որ 2014թ.-ին մի շարք դպրոցներում պիլոտային ծրագրով կներդրվի նաև «Ազգային երգ ու պար» առարկան: Միջին և նախնական մասնագիտական ոլորտներում էլ շարունակվելու են բարեփոխումները և ուսումնական հաստատությունների տեխնիկական վերազինման գործընթացը: Իսկ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանը շարունակելու է կատարել Բոլոնիայի ծրագրով ստանձնած պարտավորությունները: Ըստ Ա.Աշոտյանի՝ դա նախ և առաջ վերաբերում է Որակավորումների ազգային շրջանակի ներդրման շարունակականությանը, որը թույլ կտա, որպեսզի հայաստանյան դիպլոմը լիարժեք ճանաչվի եվրոպական երկրներում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ