Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 30 հունվարի 2014

Ոռոգման խնդիրները լուծելու նպատակով կկառուցվեն 4 ջրամբարներ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը: Ըստ այդմ, առաջարկվում է ժամանակավոր` մինչև 2019թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր` կախված լճից սնվող Հրազդան գետի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվության աստիճանից:
Ինչպես նիստից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, նախագծի ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, Արարատյան հարթավայրի որոշ շրջաններում անցած տարիներին արձանագրված սակավաջրությամբ և այդ հողատարածքների ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Ըստ նրա` առկա խնդիրը մեղմելու նպատակով առաջիկա տարիներին նախատեսված են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, կիրականացվեն խոշոր ջրամբարաշինական չորս ծրագրեր: «Ե՛վ Սևանի մակարդակի բարձրացման միտումը, և՛ իրականցվելիք միջոցառումները մեզ հույս են տալիս ենթադրելու, որ կարողանալու ենք այդ խնդիրը հաղթահարել մինչև 2019 թ.»,- ասաց Ա. Անդրեասյանը:
 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ