Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 18 փետրվարի 2014

Ներկայացվել են ՄՄ-ին անդամակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքները

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Ոչ սակագնային հարցերի կարգավորման հարցերով աշխատանքային խմբի և Արդյունաբերական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Հարությունյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ,
Սակագնային կանոնակարգման աշխատանքային խմբի և Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Մելքոնյանը:
Ինչպես նշել է Գարեգին Մելքոնյանը,
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմել է առավել զգայուն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման դրույքաչափերը 3-րդ երկրներից նպատակահարմար չէ բարձրացնել: Ըստ նրա` ցանկը կազմված է շուրջ 900 անուն ապրանքներից, սակայն դեռ ճշգրտումներ են արվում:
«Դիմում եմ մասնավոր ընկերություններին, բոլոր շահագրգիռ կառույցներին, որպեսզի ներգրավվեն քննարկումներում»,- նշել է Գ.Մելքոնյանը` հավելելով, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակել են և Հայաստանի, և Մաքսային միության մաքսատուրքերը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը հայտնել է, որ մարտի 10-ին Երևանում կկազմակերպվի աշխատանքային հանդիպում ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ: Հանդիպմանը կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրները և «ճանապարհային քարտեզով» նախանշված հետագա գործողությունները:
 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ