Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 24 փետրվարի 2014

Ներկայացվել են ՄՄ-ին անդամակցելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի, ՀՀ ԿԲ-ի իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքները

ՀՀ կառավարության կենտրոնում այսօր կայացած հերթական ասուլիսի թեման վերաբերում էր Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի, ՀՀ ԿԲ-ի իրավասությունների շրջանակում իրականացվող աշխատանքներին:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Մաքսային և հարկային, Մակրոտնտեսական քաղաքականության և Մաքսատուրքերի բաշխման հարցերի աշխատանքային խմբերի ղեկավար Սուրեն Կարայանը նշել է, որ ուսումնասիրվել են Մաքսային միության մաքսային օրենսդրությունը և այն հարկային հարաբերությունները, որոնք կարգավորվում են Մաքսային միության շրջանակում: Անդրադառնալով հարկային հարաբերություններին` նա հայտնել է. «Այստեղ խնդիրը մի փոքր այլ է: Երբ որ մենք միանում են ՄՄ-ին, ապա անուղղակի հարկերի գանձման մասով որոշակի փոփոխություններ պետք է իրականացնենք»:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Դրամավարկային և արժութային հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Ստեփանյանի խոսքով` ՄՄ երկրները տարբեր արժութային սահմանափակումներ ունեն, և վերջիններս էլ համաձայնագիր են ստորագրել ժամանակի ընթացքում այդ սահմանափակումները վերացնելու ուղղությամբ: «Արժութային քաղաքականության, օրենսդրության համապատասխանեցման, դրամավարկային քաղաքականությունների հարմոնիզացիայի հետ կապված որևէ խնդիր այս պահին Հայաստանի Հանրապետությունը չունի»,-ընդգծել է Արթուր Ստեփանյանը:
Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար, Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և դրամական միջոցների տեղափոխման ժամանակ ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Դանիել Ազատյանը նշել է, որ այս պահի դրությամբ էլ ՀՀ օրենսդրությունը պատշաճ կարգավորում է այդ հարցերը, սակայն նախատեսվում են օրենսդրական որոշ փոփոխություններ: «Փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթ են կրելու և համապատասխանեցվելու են ՄՄ-ի կողմից սահմանված խաղի ընդհանուր կանոններին»,-հայտնել է Դ.Ազատյանը:
Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կողմից համակարգող աշխատանքները վերաբերում են մաքսային հաշվառման ոլորտում տեղեկատվության փոխանակմանը և մաքսակետերի արդիականացմանն ու նույնականացմանը: «Սահմանային անցումային կետերի հետ կապված այսօրվա իրավիճակը բավարար է համարվում այս պահին ՄՄ անդամակցելու համար: Եվ դա Եվրասիական տնտեսական հանձանաժողովի փորձագետների եզրակացությունն է: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հիմա մենք սկսել ենք սահմանների արդիականացման ծրագրերը, ապա եզրակացությունը մեկն է, որ աշխատանքների ավարտից հետո մենք կունենաք ավելի բարձր պահանջներին բավարարող մաքսակետեր և սահմանային անցակետեր»,- ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերի ն ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Վախթանգ Միրումյանը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ