Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 27 փետրվարի 2014

Արարատյան դաշտավայրում իրականացվում են ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ. ՀՀ բնապահպանության նախարար

Արարատյան դաշտավայրում ՀՀ բնապահպանության նախարարությունը իրականացնում է ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ: Այդ մասին ՀՀ կառավարության նիստից մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` «Արարատ ցեմենտ» գործարանի հետ կապված վերջին մեկնաբանությունները համարելով անհիմն և անհեթեթ:
«Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, համայնքներում, մարզպետարաններում քննարկումներ ենք կատարել և ներկայացրել այն ծրագիրը, որն իրականացնելու ենք: Մենք երկու մարզում` Արարատի և Արմավիրի, անցկացրել ենք տարբեր հանդիպումներ ջրօգտագործողների հետ, ներկայացրել ենք խնդիրը, ձեռք ենք բերել պայմանավորվածություններ»,-ասել է նախարարը:
Ըստ Ա.Հարությունյանի` «Արարատ ցեմենտ» գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին նախարարություն ներկայացրած տեղեկատվության համաձայն, գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում: «Ոռոգման սեզոնն էլ դեռևս չի սկսվել, այդ իսկ պատճառով մենք թեստային անջատում ենք կատարել: Դրա արդյունքում մենք հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողներ, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններ»,-նշել է նախարարը:

 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ