Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 3 հուլիսի 2014

ՓՄՁ ոլորտի հարկ վճարողները նոր սերնդի ՀԴՄ-ները կներդնեն աստիճանաբար

Կառավարության նոր որոշմամբ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ները 2014 թ. հուլիսի 1-ի փոխարեն կներդրվեն ս.թ. օգոստոսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և 2015 թ. հունվարի 1-ին: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Ելնելով փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը խթանելու անհրաժեշտությունից և կարևորությունից՝ կառավարությունն ընդունել է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման և´ ժամկետի, և ֆինանսական առումով նպաստավոր որոշում», - ընդգծել է Արմեն Ալավերդյանը: Բանախոսի ներկայացմամբ՝ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողներին թույլատրվել է ՀԴՄ-ները ձեռք բերել տարբերակված գներով, ընդ որում՝ սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ներն անվճար են, իսկ այլ գյուղերում՝ տարբերակված գների 50 տոկոսի չափով: Նշենք, որ ՀՀ կառավարության 2013 թ. սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» որոշման համաձայն՝ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր էր 2014 թվականի հուլիսի 1-ից: Նոր որոշմամբ գործադիրը հետաձգել է նշված ժամկետը և տարբերակել ՓՄՁ ոլորտի հարկ վճարողներին ըստ առանձին խմբերի: 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ