Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 9 հոկտեմբերի 2014

Ստեղծվում են ապրանքաշրջանառության փաստաթղթավորման բարենպաստ պայմաններ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխելով և լրացնելով ավելի վաղ ընդունած իր երեք որոշումը, դրանք համապատասխանեցրել է «ՀԴՄ կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի պահանջներին` ապահովելով տրանսպորտային միջոցներում ՀԴՄ միջոցով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի, հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:
Ըստ նրա` որոշումն ապահովում է ապրանքաշրջանառության փաստաթղթավորման բարենպաստ պայմաններ: «Երբ ապրանքներն առաքվում են մեծածախ նպատակներով, դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ: Այսպիսով, եթե տնտեսվարող սուբեկտն ապրանք է առաքում, հնարավորություն կունենա այդ մեքենաների վրա տեղադրել հսկիչ դրամարկղային մեքենա»,-նշել է Ա.Ալավերդյանը:
Փոխնախարարը անդրադարձել է նաև կառավարությանը հավանությանն արժանացած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը: ՓՄՁ շահերը ներկայացնող ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ: Դրանք պայմանավորված են ապրանքի գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով, մասնավորապես, առևտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են հաշվառել իրենց ապրանքի մնացորդը և տեղեկություն ներկայացնել հարկային մարմին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ