Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 23 հոկտեմբերի 2014

Արտեմ Ասատրյանը պարզաբանումներ է ներկայացրել սոցիալական նպաստների օրենսդրությունում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ներկայացրել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն ու նպատակը:
Ըստ նախարարի`վերջին 4 տարիներին այս երկու ծրագրերի համար նախատեսված ծախսերը պետական բյուջեով ավելացել են շուրջ 3 անգամ:
«Մենք ուսումնասիրել են երեխաների ծնունդների քանակը, աշխատավարձերի բարձրացումը և հիվանդությունների ժամանակ բացակայությունների չափը և պարզել, որ այս գործոնների հետ կապված 3 անգամ աճ չկա»,- նշել է Ա.Ասատրյանը:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նպաստառուների շուրջ 20 տոկոսն աշխատանքի է ընդունվել ծննդաբերությունից մեկ-երկու ամիս առաջ: Իսկ ժամանակավոր անաշխատունակության մասով արձանագրվել է հիվանդացության միջին տևողության աճ`եթե նախկինում միջին տևողությունը շուրջ 7 օր էր, ապա վերջին տարվա ընթացքում այն կազմել է 17 օր:
«Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք անդրադառնալու այս ծրագրերի հասցեականությանը, արդյունավետությանը: Այս խնդիրները վերլուծելուց հետո ներկայացվել է առաջարկություն: Դրանք վերջնական լուծումներ չեն, դրանք օրենսդրական նախաձեռնության տեսքով առաջարկություններ են, որոնք մենք քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել մինչև ամբողջական, լիարժեք լուծումներ գտնելը»,- ասել է Ա.Ասատրյանը:
Նախարարը հայտնել է նաև, որ հարցի վերաբերյալ նախատեսված են խորհրդարանական լսումներ, որոնց արդյունքում ձևավորված վերջնական նախագիծն էլ կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ